Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրով սահմանված համագործակցության ուղղություններին։ Զրույցում շոշափվել է առևտրատնտեսական կապերի հետագա խորացման տեսանկյունից առկա ներուժի օգտագործման կարևորությունը։

Նրանք քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու անվտանգության մարտահրավերները։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը։ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում կառուցողական երկխոսությանը՝ անվտանգ և կայուն միջավայր ստեղծելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են նաև զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։