Իրակլի Կոբախիձեն հանդիպել է հանրային պաշտպան Լևան Յոսելյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է հանրային պաշտպան Լևան Յոսելյանի հետ

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելյանի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության առումով երկրում տիրող իրավիճակը և այս առնչությամբ առկա խնդիրները։

Հիմնական անելիքների ու մարտահրավերների մասին օմբուդսմենը զրուցել է կառավարության ղեկավարի հետ։

Իրակլի Կոբախիձեն կարևորել է Հանրային պաշտպանի ինստիտուտի գործունեությունը և նշել, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Օմբուդսմենի առաջարկություններին, որոնք ծառայում են մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի հետագա բարելավմանը։