Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ուլան Նիազբեկովին։
Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ղրղզստանի միջև առկա համագործակցությանն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար բարձր մակարդակի այցերի կարևորությանը։
Բացի այդ, նշվել է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Ղրղզստան կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը կարևոր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերության խորացման համար։
Զրույցը վերաբերել է անվտանգության ոլորտում համագործակցության հարցերին ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային կտրվածքով։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուլան Նիազբեկովին՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում աջակցելու համար։
Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին։