Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպաններ Ալեքսանդրե Կարտոզիային և Ռուսլան Աբաշիձեին։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետներին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրե Կարտոզիան ունի պետական կառույցներում աշխատանքի երկարամյա փորձ։ Տարբեր տարիներին նա աշխատել է որպես կրթության նախարար և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի տնօրեն։
Ալեքսանդրե Կարտոզիան զբաղեցրել է առաջատար ակադեմիական պաշտոններ Վրաստանի պետական համալսարանում, եղել է նաև հետազոտող և դասախոսություններ ու սեմինարներ է վարել Բեռլինի, Ֆրանկֆուրտի և Բրեմենի առաջատար համալսարաններում։
Չեխիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Աբաշիձեն Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 1996 թվականից: 2009-2013 թվականներին նա եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էստոնիայի Հանրապետությունում, իսկ 2013-2015 թվականներին՝ արտակարգ հանձնարարությունների դեսպան։
Տարբեր տարիներին նա զբաղեցրել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնները։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։