Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։
Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են ֆուտբոլի խթանման ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը։
«Զրույցում շոշափվել են ապագա ծրագրերը, այդ թվում՝ նախատեսվող միջազգային չափանիշների նոր մարզադաշտի կառուցումը, որը կլինի 70 հազար երկրպագուի համար։ Քննարկվել է նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու Վրաստանի հայտը։
Պատվիրակության հետ Վրաստանում գտնվող Ջանի Ինֆանտինոն այցելել է ՖԻՖԱ-ի ֆինանսավորմամբ կառուցվող օբյեկտներ։
Ֆեդերացիայի նախագահը խորհրդանշական նվեր՝ ՖԻՖԱ-ի մարզաշապիկ է նվիրել Վրաստանի վարչապետին»,- ասված է Վրաստանի կառավարության տեղեկատվության մեջ։