Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ենթակառուցվածքների շինարարների ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ միասին, հանդիպել է ենթակառուցվածքների շինարարների ասոցիացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են բիզնեսի կարիքները և այն քայլերը, որոնք պետությունը դիտարկում է վրացական ընկերություններին աջակցելու համար։
Կառավարության ղեկավարը նշել է, որ բիզնեսի հետ մշտական խորհրդակցությունները կառավարության համար առաջնահերթություն են, որպեսզի նախագծերի իրականացման ընթացքում առավելագույնս պաշտպանվեն և՛ պետության շահերը, և՛ ապահովվի բիզնեսի համար առողջ միջավայր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր նախագծերի իրականացման որակի հետ կապված մարտահրավերները։ Նշվել է, որ պետական նախագծերի իրականացման գործում կարևոր նշանակություն ունեն համապատասխան չափանիշները, որակը և ժամկետները, և այս ուղղությամբ զիջումներ չեն լինի։
Հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ բիզնեսի հետ շփումը կշարունակվի, ինչը կնպաստի առկա պրակտիկայի հետագա կատարելագործմանը և պետությանը հնարավորություն կտա իրականացնել որակյալ նախագծեր արդար շուկայական գնով։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից։