Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բասկերի երկրի խորհրդարանի նախագահի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի և հանձնաժողովի անդամների հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Բասկերի երկրի խորհրդարանի նախագահի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի և հանձնաժողովի անդամների հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Իսպանիայում Բասկերի երկիր կատարած այցի երկրորդ օրը հանդիպել է Բասկերի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեյշեյրայի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռաքել Մոլինայի և նշված հանձնաժողովի անդամների հետ։

«Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպումներին մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, խորհրդարանի անդամ Միխեիլ Ղավելաշվիլին և Իսպանիայի Թագավորությունում Վրաստանի դեսպան Իլիա Գիորգաձեն։

Հանդիպումների ժամանակ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է վրաց-բասկական հարաբերությունների խորացման կարևորությունը։ Բասկերի խորհրդարանի նախագահը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հաստատել են իրենց աջակցությունը Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին։