Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ազգային բանկի և «Լիբերթի Բանկի» ներկայացուցիչների հետ
Ավելի քան 150,000 թոշակառուներ կստանան վարկի տոկոսների կրճատում. որոշումն ընդունվել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած նիստում, որտեղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նաթիա Թուրնավային և Բեկա Գոգիչաիշվիլին:
Այս որոշմամբ մինչև 2023 թվականը վարկ վերցրած ավելի քան 150 հազար կենսաթոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն և կհավասարվեն 2023 թվականից սկսած սահմանված տոկոսներին։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը նշվել է, որ «Լիբերթի Բանկը» շարունակելու է աշխատել Ազգային բանկի հետ կատարողական մասի և կոնկրետ մանրամասների շուրջ։
Հարցը քննարկելիս կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կարևոր է ժամանակին սկսել հաջորդ փուլը, և թոշակառուները կարող են օգտվել նորացված պայմաններից։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։