Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդայի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասատո Կանդայի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության վարչակազմը։

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև արդյունավետ համագործակցությունը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ասիական զարգացման բանկի աջակցության կարևորությունը՝ որպես Վրաստանի տնտեսության մեջ Վրաստանի ամենահուսալի գործընկերներից մեկը։

Քննարկվել է Ասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը Վրաստանում։ Նշվել է, որ ԱԶԲ-ի ներդրումները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում գերազանցում են 5 միլիարդ ԱՄՆ դոլարը և ֆինանսավորում են զբոսաշրջային ենթակառուցվածքների, ջրամատակարարման, տրանսպորտային կապի, էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային և մունիցիպալ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նշվել է, որ Թբիլիսիում Ասիական զարգացման բանկի նոր գրասենյակի բացումը Վրաստանի և ԱԶԲ-ի միջև երկարաժամկետ գործընկերության ևս մեկ հստակ հաստատում է», – ասվում է կառավարության վարչակազմի հայտարարության մեջ։