Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը շոշափվել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և երկար տարիներ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև վերջին մարտահրավերները։

Ըստ նրանց հաղորդագրության՝ վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական կառավարության պատրաստակամությունը և նշել, որ այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն ունեն քայլերն ու պրագմատիկ, ռացիոնալ, արդարացի մոտեցումները։

«Հանդիպմանը քննարկվելիք հարցերից էին առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ երկրում տիրող նախընտրական միջավայրը։ Վարչապետն ընդգծել է, որ այս անգամ ևս կապահովվի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և բազմակարծիք, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական միջավայր»,- ասված է տեղեկատվության մեջ։