Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էմի Դիասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էմի Դիասին:
Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ ճանաչողական բնույթի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստան-ԱՄՆ հարաբերություններին:
Նրանց փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպմանն անգամ ևս հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերականգնելու համար, որը կհիմնվի երկկողմ ազգային շահերին ուղղված կոնկրետ ճանապարհային քարտեզի վրա: