Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ալեքսանդր Վուչիչին

20:35, 16.05.2025

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։

Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկությամբ՝ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա խորացումը, ինչպես նաև երկու երկրների և Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները։

«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել արդար մոտեցման կարևորությանը, ինչը կանոններին հիմնված կարգի հիմնական նախապայմանն է», – նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ