Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր։
Նրանց խոսքով՝ ընդգծվել է երկրների միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության և համագործակցության բարձր մակարդակը։
Բացի այդ, ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։
Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։