Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը կենտրոնացած էին Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վրա։ Ընդգծվել է վերջին տարիներին երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան։

«Քննարկվել են համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը։ Ընդգծվել է այդ նախագծերի կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։ Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների միջև առևտրաշրջանառության աճի դրական միտումներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության միջոցով նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը», – ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։