Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Բեռլինում կայանալիք Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին
Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Բեռլինում կայանալիք Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին (URC2024), որը կանցկացվի հունիսի 11-12-ը Բեռլինում։

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառման հիմնական նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար։

«URC2024-ը կենտրոնանալու է չորս թեմատիկ ոլորտների վրա. մասնավոր հատվածի մոբիլիզացում վերականգնման և տնտեսական աճի համար։ Սոցիալական վերականգնում և մարդկային կապիտալ Ուկրաինայի ապագայի համար. մունիցիպալիտետների և մարզերի վերականգնում, Եվրամիությանն անդամակցելը և հարակից բարեփոխումները:

Համաժողովի շրջանակում կքննարկվեն նաեւ մակրոտնտեսական կայունությունն ու անվտանգությունը, ենթակառուցվածքները, բնակարանային ապահովությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն։

Բարձր մակարդակի քաղաքական միջոցառմանը կմասնակցեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Կառավարության ղեկավարը Բեռլին է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։