Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ Բեռլինում մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին
Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ Բեռլինում մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին Բեռլինում մասնակցում է Ուկրաինայի վերականգնման համաժողովին (URC2024)։

Միջոցառմանը մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին հյուրընկալում է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Վրաստանի վարչապետը ելույթ է ունեցել պետությունների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը, որը վարել են Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նշել, որ Վրաստանը պատրաստ է առավելագույն ներդրում ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում։

Մինչ համաժողովի պաշտոնական բացումը, մասնակից ղեկավարները համատեղ լուսանկարվեցին։

Միջոցառման հիմնական նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար:

Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, գործարար և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։