Իրակլի Կոբախիձեն հաջողություն է մաղթում Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Իրակլի Կոբախիձեն հաջողություն է մաղթում Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարին և պատրաստակամություն հայտնել խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

«Շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նրան հաջողություն եմ մաղթում այս կարեւոր պաշտոնում։ Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ի միջազգային գործողությունների ակտիվ մասնակից, վստահելի և ամուր գործընկեր, պատրաստ է շարունակել աջակցել դաշինքին, խորացնել առկա համագործակցությունը և խթանել համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը»,- գրել է Վրաստանի վարչապետը X սոցիալական ցանցում։