Իրակլի Կոբախիձեն գործարար հատվածի ներկայացուցիչների հետ խոսել է երկրում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակի մասին
Իրակլի Կոբախիձեն գործարար հատվածի ներկայացուցիչների հետ խոսել է երկրում տիրող տնտեսական և քաղաքական իրավիճակի մասին

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակը։

«Զրույցը շոշափել է բիզնեսի խնդիրներն ու տնտեսական աճի ցուցանիշները։ Վարչապետն ընդգծել է խաղաղության և կայունության կարևորությունը բիզնեսի զարգացման համար։

Վարչապետի և գործարարների հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով՝ հարց ու պատասխանի ռեժիմով։ Հանդիպմանը մասնակցել են բիզնեսի տարբեր ոլորտների 80 ներկայացուցիչներ»,- նշվում է տեղեկատվության մեջ։