Իրակլի Կոբախիձեն և Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել են Վրաստանում Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկու հետ
Իրակլի Կոբախիձեն և Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել են Վրաստանում Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկու հետ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել են Վրաստանում Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկու հետ։

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը, որը կրել է ներածական բնույթ, քննարկվել են Եվրամիության և Վրաստանի միջև ապագա համագործակցությունը։

Բացի այդ, կողմերը խոսել են Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականի կատարման հետ կապված ընթացող գործընթացների մասին։

Հանդիպմանը ներկա էին Եվրամիության ներկայացուցչության առաքելության ղեկավարի տեղակալ Ասունսիոն Սանչես Ռուիսը և Եվրամիության դեսպանի խորհդական Ջուլիեն Քրամփսը։