Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը վրաց ժողովրդի անունից սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնում աշխարհի կաթոլիկ համայնքին։
«Խորը ցավակցություն եմ հայտնում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նրա խաղաղության, կարեկցանքի և միասնության ժառանգությունը կշարունակվի։ Վրաց ժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում աշխարհի կաթոլիկ համայնքին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։