Իրակլի Կոբախիձեն ցավ է հայտնել պատգամավոր Իրակլի Խախուբիայի մահվան կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն ցավ է հայտնել պատգամավոր Իրակլի Խախուբիայի մահվան կապակցությամբ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ցավ է հայտնել Փոթիի, Սենակիի և Խոբիի մեծամասնական պատգամավոր Իրակլի Խախուբիայի մահվան կապակցությամբ։

«Բառերով դժվար է արտահայտել Իրակլիի մահվամբ պատճառած ցավը։ Նա ամենավեհ մարդ էր և մեզանից յուրաքանչյուրի համար ամենաթանկ ընկերը։ Աստված օրհնի Իրակլիի հոգին»,- գրում է Իրակլի Կոբախիձեն սոցցանցում։

Փոթիի, Սենակի և Խոբիի մեծամասնական պատգամավոր Իրակլի Խախուբիան այսօր մահացած է հայտնաբերվել իր բնակարանում։