Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել բանաստեղծ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել բանաստեղծ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ

Իրակլի Կոբախիձեն ցավակցություն է հայտնել բանաստեղծ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ:

Ինչպես նշում է վարչապետը, Գիվի Շահնազարը տասնամյակներ շարունակ կարևոր ներդրում է ունեցել գրականության զարգացման գործում։

«Ցավով եմ ապրում ականավոր բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ Գիվի Շահնազարի մահը։ Տասնամյակներ շարունակ պարոն Գիվին կարևոր ներդրում է ունեցել մեր գրականության, մեր մշակութային և հասարակական կյանքի զարգացման գործում։ Ակնառու է նրա դերը վրաց և հայ ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման գործում։ Ցավակցում եմ Գիվի Շահնազարի ընտանիքին, մեր հասարակությանը»,- ասել է վարչապետը։