Իրակլի Կոբախիձեն բացել է Ռուսթավիի և Գարդաբանիի տասը համայնքներում խորհրդարանի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Շատակիշվիլիի նախընտրական շտաբը
Ռուսթավիում «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն բացել է Ռուսթավիի եւ Գարդաբանիի տասը համայնքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածու Իրակլի Շատակիշվիլիի նախընտրական շտաբը եւ թեկնածու առաջադրել։
Ինչպես նշել է Կոբախիձեն, Շատակիշվիլին մրցակից չունեցսող թեկնածու է և համոզիչ հաղթանակ կտանի ընտրություններում։
«Մեզ համար սկզբունքորեն կարևոր է հաղթել այս ընտրություններում Ռուսթավիում և Գարդաբանիի պատմական գյուղերում։ Մենք ունենք արժանի թեկնածու՝ Իրակլի Շատակիշվիլին, ով պրոֆեսիոնալ է, շատ լավ իրավաբան։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հասել է մեծ հաջողությունների։ Վստահ եմ, որ նա կլինի շատ արժանի պատգամավոր, որը խորհրդարանական գործունեության ձևաչափով հոգ կտանի Ռուսթավիի և Գարդաբանիի պատմական գյուղերի մասին»,- ասել է Կոբախիձեն։