Իրակլի Կոբախիձեն այսօրվանից սկսում է այցը Բուդապեշտ
Իրակլի Կոբախիձեն այսօրվանից սկսում է այցը Բուդապեշտ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն սկսում է իր այցը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։

Քառօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հունգարիայի փոխվարչապետ Զոլտ Սեմյենի, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Յանոշ Լատորկայի, Եվրամիության հարցերով կոմիտեի նախագահ Ջուդիթ Վարգասի և ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկայի հետ։

Պատվիրակության կազմում են խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Մակա Բոճորիշվիլին և խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Մեզուրնիշվիլին։