Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պատրիարքարանում այցելել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատրիարքը և վարչապետը զրուցել են երկրի զարգացման, եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ։
Նրանց հաղորդմամբ՝ պատրիարքը ևս մեկ անգամ շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին նշանակման կապակցությամբ։