Իրակլի Կոբախիձեն այցելել է աղետի գոտու Ներգետի գյուղ
Իրակլի Կոբախիձեն այցելել է աղետի գոտու Ներգետի գյուղ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Բաղդաթի Ներգեեթի գյուղի աղետի գոտի։

Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնել տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին։

«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում ենք մահացածի ընտանիքի անդամներին։ ուսումնասիրեցինք իրավիճակը։ Տարերային աղետի հետևանքների լուծարման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Կոբախիձեն։

Բաղդաթի Ներգետի գյուղում փետրվարի 7-ի ուշ գիշերը սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով չորս տուն է ավերվել։ Աղետի հետևանքով ինը մարդ է զոհվել։