Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 25-26-ին, աշխատանքային այցով գտնվելու է Ավստրիայի հանրապետությունում:
Խորհրդարանի մամուլի ծառայության լրատվությամբ, այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն հանդիպելու է Ավստրիայի ազգային խորհրդի առաջին նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի, Ավստրիայի դաշնային խորհրդի նախագահ Ինգո Ապեյի և Ավստրիայի ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի, Եվրամիության հետ հարաբերությունների ենթակոմիտեի և Վրաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ:
Հանդիպում է տեղի ունենալու նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, Ավստրիայի հանրապետության արդարադատության, բարեփոխումների և կարգավորման դաշնային նախարար Թոմաս Մոզերի և Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարար Հերբերտ Կիկլի հետ:
Այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահը այցելելու է Վիեննայի դիվանագիտական ակադեմա, որտեղ խոսքով դիմելու է ներկաներին:
Ծրագրված է նաև հանդիպում Ավստրիայում բնակվող վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության կազմում են, խորհրդարանի անդամներ՝ Սոփո Կիլաձեն, Անրի Օխանաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին, Լելա Քեբուրիան և Վրաստանի խորհրդարանի նախագահի կաբինետի ղեկավար, Նիկոլոզ Սամխարաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan