Իրակլի Կոբախիձեն՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սաակաշվիլիին հնարավոր համաներման մասին. Հաշվի առնելով, որ շատ բան է իրեն թույլ տվել, դա նույնպես կարող է իրեն թույլ տալ
Իրակլի Կոբախիձեն՝ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից Սաակաշվիլիին հնարավոր համաներման մասին. Հաշվի առնելով, որ շատ բան է իրեն թույլ տվել, դա նույնպես կարող է իրեն թույլ տալ

Չի բացառվում, որ Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, ընդհակառակը, հիմնական ծրագրերից մեկը, որ մշակվում է, Սալոմե Զուրաբիշվիլիի ընդգրկումն է խորհրդարանական ընտրություններին այս սուբյեկտների հետ միասին,- այս մասին «Իմեդիի» եթերում ասել է «Վրացական երազանք»-ի նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

«Այս պատճառով օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նա կարող է հրաժարական տալ եւ ուղղակիորեն մասնակցել ընտրություններին։ Նա շատ բան չի կորցնում, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է տարեվերջին։ Այստեղ էլ չեն կարող հասկանալ՝ ի՞նչ են ստացել Գախարիային պաշտոնանկ անելով։ Ոչինչ։ Ընդհակառակը, նրանք կորցրին ռեսուրսները։ Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի համաներման լծակներին, հաշվի առնելով, որ շատ բան է իրեն թույլ տվել, դա նույնպես կարող է իրեն թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն։