Իրակլի Կոբախիձեն՝ Միխեիլ Սաակաշվիլիի մասին. Ինքնավնասման համար պատասխանատու է միայն ինքնավնասում կատարողը
Իրակլի Կոբախիձեն՝ Միխեիլ Սաակաշվիլիի մասին. Ինքնավնասման համար պատասխանատու է միայն ինքնավնասում կատարողը

Ինքնավնասման պատասխանատվությունը կրում է միայն ինքնավնասում կատարած անձը: Այդպես է ցանկացած երկրում,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, բանտարկյալի նկատմամբ պատշաճ հոգատարությունը, որն ամբողջությամբ ապահովում են համապատասխան կառույցները, իշխանության պարտականությունն է, մինչդեռ Միխեիլ Սաակաշվիլին և նրա ընտանիքը պատասխանատու են ինքնավնասման համար։

«Պատշաճ խնամք ցուցաբերելը իշխանության պարտականությունն է, որը 100 տոկոսով և 1000 տոկոսով կատարվում է ՔԿՀ-ի, «Վիվամեդիի», Արդարադատության նախարարության կողմից։ Սա նրանց պատասխանատվությունն է։ Ինչ վերաբերում է ինքնավնասմանը` ցածր կալորիականությամբ սնունդ ուտելը և այլն: Սրա համար 100 տոկոսով միայն Սաակաշվիլին ու նրա ընտանիքն են պատասխանատու։ Այդպես է ամենուր, ոչ միայն Վրաստանում»,- ասել է Կոբախիձեն։

Իշխող կուսակցության նախագահն արձագանքել է Բելգիայի բանտում հացադուլի հետևանքով Վրաստանի քաղաքացու մահվան մասին լուրերին և նշել, որ Վրաստանի պես, Բելգիայի քրեակատարողական համակարգը չի կարող պատասխանատվություն կրել ինքնավնասման դեպքերի համար։

«Տխուր լուր է տարածվել, բելգիական բանտում վրացի երիտասարդ է մահացել, նա երեք շաբաթ հացադուլի մեջ էր՝ սա նույնպես ինքն իրեն հասցված վնասվածք է։ Նույնը տեղի է ունենում Վրաստանում, և դա տխուր իրադարձություն է, բայց Բելգիայի քրեակատարողական համակարգի վերաբերմունքն այն է, որ չի կարող պատասխանատվություն կրել ինքնավնասման համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։