Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ շարունակվում է «Վրացական երազանքի» պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ շարունակվում է «Վրացական երազանքի» պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ շարունակվում է իշխող կուսակցության պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Պատվիրակության անդամները կհանդիպեն Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի նախագահության փոխնախագահ Սյաո Ցզեի հետ։

Իշխող կուսակցության պատվիրակության կազմում են խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի փոխնախագահ Իրակլի Չիքովանին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Սոնղուլաշվիլին, ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանին և սպորտկոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Սանիկիձեն։

Այցի շրջանակներում բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացվեն Պեկինում և Շանհայում։

Պատվիրակությունն արդեն հանդիպել է Չինաստանի իշխող կուսակցության միջազգային դեպարտամենտի ղեկավար, նախարար Լյու Ցզինչաոյի, փոխնախարար Սուն Խայանի և Պետխորհրդի զարգացման հետազոտությունների վարչության փոխնախագահ Չժան Լայմինգի հետ։

«Վրացական երազանքի» պատգամավորների այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն սկսվել է հունվարի 14-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 20-ը։