Իրակլի Կոբախիձեի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Իրակլի Կոբախիձեի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Իլհամ Ալիեւին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանը։