Իրակլի Կոբախիձե. Զեկույցներում բացասական գնահատականներում շեշտը դրվում է վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողներին ահաբեկելու և ընտրակաշառքի վրա, այս թեմաների շուրջ հարցեր անգամ դիտորդական առաքելությունների հետ հանդիպմանը չեն տրվել
«Ցանկացած երկրում ընտրական զեկույցներում բացասական գնահատականների ժամանակ կենտրոնանում է հիմնականում երեք թեմա՝ սա վարչական ռեսուրսի օգտագործումն է, ահաբեկումը և ընտրակաշառքը, այսօր կայացած հանդիպմանը այս թեմայով անգամ ոչ մի հարց չի հնչել։ բոլոր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները»,- այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստատեսության «Ընտրության առաջ» հաղորդման ժամանակ։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այստեղից երևում է, որ այս ուղղությամբ ոչ մի համակարգային, այլ էական խնդիր ամրագրված չէ։
«Սա է անհանգստացնում արմատական ընդդիմությանը և միակ բանը, որ փորձել են անել, կեղծ քարոզչություն իրականացնելն է ID քարտերի վերաբերյալ, թեև մենք ապացուցել ենք, որ այն, ինչ նրանք ասում էին այս թեմայով, սկզբից մինչև վերջ սուտ էր։ Դրանցից ամենատեսանելիը Ռուսթավիի փաստն էր։ Իրենց հեռուստաընկերության լրագրողներից մեկը լսել է, որ պատրաստվում են երկարաձգել պայմանագրերը ծառայություններից մեկում։ Դրա համար նույնականացման քարտեր են խնդրել, և նա փորձել է այս փաստը կապել ընտրությունների հետ, այն դեպքում, երբ այդ փաստն ընդհանրապես կապ չունի ընտրությունների հետ։ Հազիվ կազմակերպված քարոզարղավ էր , հետևաբար այս քարոզարշավը շատ շուտ տապալվեց։ Փաստորեն, պատրվակ անգամ չի մնացել, որ որևէ մեկը որևէ բան ասի այս ընտրությունների մասին, այդ պատրվակը չի մնա նույնիսկ ընտրությունների օրը՝ ելնելով այն օրենսդրական փոփոխություններից, որոնք մենք իրականացրել ենք այս 2-3 տարիների ընթացքում»,- ասել է վարչապետը։