Իրակլի Կոբախիձե. Եվրոպական ընտանիքի անդամակցությունը Վրաստանի և վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է
Իրակլի Կոբախիձե. Եվրոպական ընտանիքի անդամակցությունը Վրաստանի և վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է

«Եվրոպական ընտանիքի անդամակցությունը Վրաստանի և վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոնյուսին տված հարցազրույցում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպան բնական ընտրություն է Վրաստանի և վրացիների համար։

«Եվրոպական ընտանիքի անդամակցությունը Վրաստանի և վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է։ Ինչպես գիտեք, մենք քրիստոնյա ազգ ենք, Եվրոպան միշտ ասոցացվել է քրիստոնեության հետ: Վրաստանի համար Եվրոպան միշտ պաշտպանել է քրիստոնեությունը։ Այդ իսկ պատճառով Եվրոպան բնական ընտրություն է Վրաստանի և վրացիների համար, սա ամենաուժեղ պատճառներից մեկն է, թե ինչու մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Եվրոպական անդամակցությունը նշանակում է նաև բարեկեցության բարձր մակարդակ, որը համարժեք է վրացիների զարգացմանը։ Այդ իսկ պատճառով մենք հավատարիմ ենք Վրաստանի արտաքին քաղաքականության այս կարևորագույն առաջնահերթությանը»,- ասել է վարչապետը։

Վարչապետի հետ հարցազրույցի հեռուստատեսային տարբերակը կհեռարձակվի Եվրոնյուսով այսօր Թբիլիսիի ժամանակով 23:00-ին։