Իրակլի Կոբախիձե – Եվրոպական բյուրոկրատիան հաստատել է ստի նոր ստանդարտ, ինչը շատ տխուր է. ԵԱՀԿ վերջին բանաձևը նույնպես եվրոպական բյուրոկրատիայի կողմից սահմանված ստանդարտի հերթական դրսևորումնէ
Այսօր արդեն շատ դժվար է խոսել այն մասին, թե որն է եվրոպական ստանդարտը, քանի որ եվրոպական բյուրոկրատիան հաստատել է ստի բոլորովին նոր ստանդարտ, ինչը շատ ցավալի է և շատ տխուր։ ԵԱՀԿ վերջին բանաձևը նույնպես այս նոր եվրոպական բյուրոկրատիայի կողմից սահմանված ստանդարտի հերթական արտահայտումն է, – այս մասին Բաթումիում լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում ավանդական եվրոպական ստանդարտներին։
«Հենց այս խնդիրներն են, ի վերջո, ստեղծում բազմաթիվ բարդություններ Եվրոպայում ինչպես ինքնության տեսանկյունից (դուք գիտեք, թե ինչպիսի ծանր միտումներ կան Եվրոպայում ինքնության պահպանման առումով), այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Եվրոպայում շատ ծանր միտումներ կան, և հենց նման սխալ մոտեցումների, այդ թվում՝ անարդարության և երկակի ստանդարտների հետևանք են այն բացասական միտումները, որոնք մենք տեսնում ենք ողջ Եվրոպայում», – նշել է վարչապետը։