Իրակլի Կոբախիձե. Եվրոպա նշանակում է ավանդական, քրիստոնեական արժեքներ, և եթե որևէ մեկն ուզում է Եվրոպան այլ կերպ ներկայացնել, դա մեզ համար կտրականապես անընդունելի է
Իրակլի Կոբախիձե. Եվրոպա նշանակում է ավանդական, քրիստոնեական արժեքներ, և եթե որևէ մեկն ուզում է Եվրոպան այլ կերպ ներկայացնել, դա մեզ համար կտրականապես անընդունելի է

Երբ Եվրամիության պաշտոնյաներից մեկը դուրս է գալիս և քննադատում օրենքը, որի միակ նպատակը ԼԳԲՏ քարոզչությունը սահմանափակելն է, դա մեզ համար չափազանց անհանգստացնող է»,- Քութայիսիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրոպա նշանակում է ավանդական արժեքներ, քրիստոնեական արժեքներ, և եթե որևէ մեկն ուզում է Եվրոպան այլ կերպ ներկայացնել, դա կտրականապես անընդունելի է։

«Այս քննադատությունը մեզ համար անհանգստացնող է։ Երբ ԵՄ պաշտոնյաներից մեկը դուրս է գալիս և քննադատում օրենքը, որի միակ նպատակը ԼԳԲՏ քարոզչությունը սահմանափակելն է, մարդու իրավունքների ոչ մի սահմանափակում, այս օրինագծում խոսվում է միայն ԼԳԲՏ քարոզչության, կեղծ լիբերալ քարոզչության սահմանափակման մասին։ Երբ մենք մտահոգություններ ենք լսում նման օրինագծի վերաբերյալ, այդ թվում՝ Եվրամիության ներկայացուցչի կողմից, դա մեզ համար չափազանց անհանգստացնող է։ Մեզ համար Եվրոպան նշանակում է հենց այդ ավանդական արժեքները, քրիստոնեական արժեքները, և եթե որևէ մեկն ուզում է Եվրոպան այլ կերպ ներկայացնել, դա մեզ համար կտրականապես անընդունելի է»,- ասաց վարչապետը։