Իրակլի Կոբախիձե. Եվրաինտեգրումը մնում է արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկը, մինչև 2030 թվականը Վրաստանը ամենապատրաստը կլինի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրներից
Եվրոպական ինտեգրումը շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկը։ Մինչև 2030 թվականը Վրաստանը կլինի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրներից ամենապատրաստը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90 տոկոսը։
«Արդեն մինչև 2028 թվականը մենք պլան ունենք գերազանցել Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների 90 տոկոսը, ինչը հետագայում կնպաստի մեր երկրի եվրոպական ինտեգրմանը։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը մեր հիմնական առաջնահերթություններից է, ինչպես նաև Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը, որը մեծ նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով։ Մենք արդեն ունենք կոնկրետ նախաձեռնություններ»,- ասել է Կոբախիձեն։