Իրակլի Կոբախիձե. Եվրաինտեգրման ճանապարհին մեր առաջընթացը կարևոր է նաև Ադրբեջանի համար, լավ է, երբ բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մեր եվրաինտեգրմանը նայում է այս տեսանկյունից
Իրակլի Կոբախիձե. Եվրաինտեգրման ճանապարհին մեր առաջընթացը կարևոր է նաև Ադրբեջանի համար, լավ է, երբ բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մեր եվրաինտեգրմանը նայում է այս տեսանկյունից

Մեզ համար Ադրբեջանի հետ բարեկամությունը ռազմավարական նշանակություն ունի,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին կարևոր է նաև Ադրբեջանի համար։

«Շատ լավ է, երբ մեր բարեկամ երկրի նախագահ Ալիեւը նման տեսանկյունից է նայում մեր եվրաինտեգրմանը։ Եվրաինտեգրման ճանապարհին մեր առաջընթացը կարևոր է նաև Ադրբեջանի համար, որը մեր բարեկամ, հարևան երկիր է, և Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքիր և կարևոր է»,- ասել է Կոբախիձեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասնական, ռազմավարական կարևոր թիմ են Եվրոպայում։