Իրակլի Կոբախիձե. Եվրաինտեգրման ճանապարհին մենք ունեցանք չորս հիմնական կոնկրետ արդյունք և չորս արդյունքներն էլ երկիրը հասավ հենց «Վրացական երազանքի» իշխանության օրոք
Իրակլի Կոբախիձե. Եվրաինտեգրման ճանապարհին մենք ունեցանք չորս հիմնական կոնկրետ արդյունք և չորս արդյունքներն էլ երկիրը հասավ հենց «Վրացական երազանքի» իշխանության օրոք

Մենք հետևողականորեն կշարունակենք առաջ գնալ եվրաինտեգրման ուղղությամբ, և ես վստահ եմ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը 2030 թվականին ամենապատրաստը կլինի ԵՄ-ին ինտեգրվելու թեկնածու երկրների շարքում։

 

«Եվրաինտեգրման ճանապարհին մենք ունեցանք չորս հիմնական կոնկրետ արդյունք և չորս արդյունքներն էլ երկիրը հասավ հենց «Վրացական երազանքի» իշխանության օրոք։ Չնայած այս ճանապարհը շատ դժվար էր, լի բազմաթիվ դժվարություններով, մենք կարողացանք և կոնկրետ քայլեր ձեռնարկեցինք եվրաինտեգրման ճանապարհին։ Սրանք շատ կոնկրետ ու շոշափելի քայլեր են»,- ասել է կառավարության ղեկավարը։