Իրակլի Կոբախիձե. Եթե հավաքական «Ազգային շարժումը» հակասահմանադրական չհայտարարվի, բևեռացման խնդիրը չի լուծվի, ինչ վերաբերում է ընտրողներին, ինձ համար դժվար է պատկերացնել նրանց դատելը
Իրակլի Կոբախիձե. Եթե հավաքական «Ազգային շարժումը» հակասահմանադրական չհայտարարվի, բևեռացման խնդիրը չի լուծվի, ինչ վերաբերում է ընտրողներին, ինձ համար դժվար է պատկերացնել նրանց դատելը

Անհրաժեշտ է կուսակցությունները դատապարտել, որպեսզի վերջ դրվի Վրաստանում այս փակ շրջանակին, որը կոչվում է «բևեռացում», արմատականություն,- այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով, եթե հավաքական «Ազգային շարժումը» հակասահմանադրական չհայտարարվի, որի համար ընտրություններից հետո անպայման կսկսվեն համապատասխան ընթացակարգերը, ապա Վրաստանում բեւեռացման խնդիրը երբեք չի լուծվի։

«Այս քաղաքական ուժը, քաղաքական կուսակցությունների այս համադրությունը միշտ խոչընդոտ է հանդիսանալու վրացական ժողովրդավարության զարգացմանն ու մեր երկրի հզորացմանը։ Ինչ վերաբերում է ընտրողին, ես նման հարց չեմ կարող քննարկել։ Իհարկե, անհնար է, որ ես դատեմ ընտրողին։ Չնայած յուրաքանչյուր ընտրող ինքն է պատասխանատու իր ընտրության համար, մենք չենք կարող դիտարկել տասնյակ հազարավոր մարդկանց դատելու հարցը։ Մենք չենք կարող նույնիսկ սկսել այդ մասին մտածել, և այդ գաղափարը չի կարող ակտիվորեն քննարկվել մեր կողմից։ Միակ բանը, որ կարող ենք ասել, դա այն է, որ պետք է կոչ անել յուրաքանչյուր ընտրողի գործել իր պատասխանատվությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։