Իրակլի Կոբախիձե. Եթե «Ազգային շարժման» անդամների կողմից խորհրդարանը լքելու մասին դիմումներ ստանանք, կբավարարենք դրանք
Եթե «Ազգային շարժման» անդամների կողմից խորհրդարանը լքելու մասին դիմումներ ստանանք, կբավարարենք,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Մենք չենք քննարկելու «Ազգային շարժման» անդամների՝ խորհրդարանը լքելու որոշումը, սա նրանց որոշումն է: Մեր որոշումը կստորագրվի խորհրդարանի նիստին: Մենք կբավարարենք նրանց դիմումները, եթե դրանք ստանանք։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, դրանք կքննարկվեն։ Մնացածը, թե ինչպես կընդունվեն որոշումները, խորհրդարանը կքննարկի և որոշում կկայացնի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: