Իրակլի Կոբախիձե - Եթե առկա լինի երկկողմ քաղաքական կամք, որպեսզի երկրների միջև լինի առողջ հարաբերություն, իսկ Վրաստանի նկատմամբ՝ արդար մոտեցում, ապա ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները կվերականգնվեն
Արժեքային համընկնումը հստակ երևում է, այդ թվում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ուղերձներից, որոնք մենք լսում ենք, սակայն մնացածը կախված է կոնկրետ քայլերից, ինչպես նաև այն բանից, թե որքանով կազատվի նոր վարչակազմը «Deep State»-ի ազդեցությունից», – այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրվա թեմա» հաղորդման ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, եթե լինի երկկողմանի քաղաքական կամք և արդար մոտեցում Վրաստանի նկատմամբ, ապա հարաբերությունները կվերականգնվեն։
«Շատ նրբություններ կան, որոնք կարևոր կլինեն հարաբերությունների վերականգնման համար, սակայն գլխավորն այն է, որ փոխադարձ ցանկություն լինի։ Եթե լինի երկկողմանի քաղաքական կամք, որպեսզի հարաբերությունները լինեն առողջ, և Վրաստանի նկատմամբ արդար վերաբերմունք ցուցաբերվի՝ ի տարբերություն այն մոտեցման, որը մենք տեսնում էինք Բայդենի վարչակազմի կողմից, ապա կարծում եմ, որ հարաբերությունները կվերականգնվեն։ Մենք զգուշավոր լավատեսություն ունենք, քանի որ «Deep State»-ը դեռևս գործում է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները», – նշեց վարչապետը։