Իրակլի Կոբախիձե. Ես խորապես վշտացած եմ Չարլի Քըրքի սպանությունից, քաղաքակիրթ աշխարհում քաղաքական բռնությունը տեղ չունի
Իրակլի Կոբախիձե. Ես խորապես վշտացած եմ Չարլի Քըրքի սպանությունից, քաղաքակիրթ աշխարհում քաղաքական բռնությունը տեղ չունի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորին ցավակցություն է հայտնում ամերիկացի պահպանողական առաջնորդ Չառլի Քըրքի սպանության կապակցությամբ։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում։

Վարչապետի խոսքով՝ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական բռնությանը տեղ չկա։

«Խորը վշտով եմ ընդունում ամերիկյան պահպանողական առաջնորդ Չառլի Քըրքի սպանությունը, որը կանգնած էր խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերում։

Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական բռնությանը տեղ չկա։

Վրաստանը, իր ամերիկացի դաշնակիցների հետ միասին, սգում է այս կորստի համար։ Իմ մտքերը և աղոթքները Չառլի Քըրքի ընտանիքի և մտերիմների հետ են», – գրել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ Չառլի Քըրքը, որը համարվում էր Դոնալդ Թրամփի դաշնակիցը և պահպանողական ուսանողական շարժման ղեկավարն էր, մահացել է Յուտա Վելսի համալսարանի միջոցառման ժամանակ կրակոցից։ Ըստ տարածված տեղեկության՝ նա ելույթ էր ունենում, երբ կրակել են նրա վրա։ Չնայած նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։