Իրակլի Կոբախիձե - Ես շնորհակալություն հայտնեցի Նիկոլ Փաշինյանին Աբխազիա և Ցխինվալի շրջան ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար
Իրակլի Կոբախիձե - Ես շնորհակալություն հայտնեցի Նիկոլ Փաշինյանին Աբխազիա և Ցխինվալի շրջան ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի հետ կապված ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար

Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը պատմական որոշման համար՝ ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար՝ կապված ներքին տեղահանվածների և փախստականների Աբխազիա և Ցխինվալի շրջան վերադարձի հետ։ Այս որոշումն էլ ավելի կամրապնդի մեր երկու երկրների միջև հարաբերությունները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։

Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և նշել, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը շրջադարձային է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման գործում։

«Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանում առաջին անգամ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես վարչապետ, և պատիվ է հյուրընկալել Հայաստանի ներկայացուցչական պատվիրակությանը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերհիշել մարտին Հայաստան կատարած իմ այցը և շնորհակալություն հայտնել մեր հյուրընկալողներին ջերմ ընդունելության համար։

Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, դարավոր փոխադարձ հարգանքի վրա, և մենք ուրախ ենք, որ այս ամենը քաղաքական տեսակետից վերածվել է մեր ռազմավարական գործընկերության, որը կնպաստի հետագա զարգացմանը և մեր հարաբերությունների խորացմանը։

Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումն արդեն իսկ շրջադարձային է մեր հարաբերությունների խորացման առումով, և այս ամենն ունի կոնկրետ գործնական արդյունքներ։

Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը պատմական որոշման համար՝ ՄԱԿ-ի բանաձևին աջակցելու համար՝ կապված ներքին տեղահանվածների և փախստականների Աբխազիա և Ցխինվալի շրջան վերադարձի հետ։ Այս որոշումն էլ ավելի կամրապնդի մեր երկու երկրների հարաբերությունները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։