Իրակլի Կոբախիձե. Ես ցավում եմ Բուբա Կիկաբիձեի մահվան կապակցությամբ, որպես ականավոր կինոդերասան և երգիչ, նա վաստակել է մարդկանց առանձնահատուկ սերը
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իր ցավն է հայտնում Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով եմ ապրում Բուբա Կիկաբիձեի մահը։
Բուբա Կիկաբիձեն, որպես ականավոր կինոդերասան և երգիչ, վաստակել է մարդկանց առանձնահատուկ սերը։
Ցավակցում եմ Բուբա Կիկաբիձեի ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին, բոլոր նրանց, ովքեր գնահատում են նրա աշխատանքը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
84 տարեկան հասակում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն։