Իրակլի Կոբախիձե. Ես արդյունավետ հանդիպում ունեցա Ուզբեկստանի վարչապետի հետ, մենք պատրաստակամություն հայտնեցինք ընդլայնել համագործակցությունը առանցքային ոլորտներում

16:03, 05.03.2025

«Ուզբեկստան կատարած այցի ընթացքում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ուզբեկստանի վարչապետ պարոն Աբդուլլա Արիպովի հետ»,- այս մասին X-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Վրաստանի և Ուզբեկստանի միջև հաջող գործընկերությունը ոչ միայն նպաստում է զարգացմանն ու կայունությանը, այլև ամրապնդում է փոխըմբռնումն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։

«Ուզբեկստան կատարած այցի ընթացքում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ուզբեկստանի վարչապետ պարոն Աբդուլլա Արիպովի հետ։ Մենք ընդգծեցինք կառավարությունների միջև կապերի ամրապնդման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և վերահաստատեցինք համագործակցությունն էլ ավելի խորացնելու մեր պատրաստակամությունը։ Մեր հաջողված գործընկերությունը ոչ միայն նպաստում է զարգացմանն ու կայունությանը, այլև ամրապնդում է փոխըմբռնումն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել ընդլայնել համագործակցությունը առանցքային ոլորտներում՝ ապահովելու կայուն տնտեսական աճ, կայունություն և բարգավաճում երկու երկրների համար»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ