Իրակլի Կոբախիձե. Երկու տարի շարունակ կառավարության գործունեությունը եղել է լիովին թափանցիկ, մեր բոլոր որոշումները բաց են
Անցյալ տարվա փետրվարի 8-ից ի վեր բոլոր ակտերը տեղադրվել են մեր կայքում, մեր բոլոր որոշումները բաց են, թափանցիկ, և յուրաքանչյուրը կարող է դրանք դիտարկել, – այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշեց Կոբախիձեն, ոչ կառավարական կազմակերպությունները անթափանց էին և անթափանց են հենց այն պատճառով, որ մաքուր չեն աշխատում, ծառայում են օտարերկրյա պետությունների շահերին, այլ ոչ թե ազգային։
«Վերջին երկու տարիների ընթացքում Վրաստանի կառավարությունը հրապարակել է հազարավոր և տասնյակ հազարավոր ակտեր։ Եթե որևէ մեկը որևէ ակտում տեսնում է կամայականություն, կոռուպցիայի նշաններ կամ որևէ այլ բան, կարող է հետաքրքրվել և կապվել մեզ հետ։ Երկու տարի շարունակ կառավարության գործունեությունը եղել է «լիովին թափանցիկ, բոլոր ակտերը թափանցիկ են, նրանք չէին կարող նման հարցեր բարձրացնել։ Ինչո՞ւ։ Որովհետև բացի այն, որ մենք աշխատում ենք թափանցիկ, մենք նաև մաքուր ենք աշխատում։ Ինչ վերաբերում է ոչ կառավարական կազմակերպություններին, դրանք անթափանց էին և մնում են հենց այն պատճառով, որ մաքուր չէին աշխատում, չեն ծառայում մեր երկրի ազգային շահերին, ծառայում են օտարերկրյա պետությունների, օտարերկրյա կառավարությունների և երբեմն հատուկ ծառայությունների շահերին, ինչը մտահոգիչ է և տխուր», – ասել է Իրակլի Կոբախիձեն։