Իրակլի Կոբախիձե. Երևանում ես կենտրոնացա Վրաստանի հարուստ բնական ժառանգության վրա, մեր նպատակն է մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պաշտպանության համաշխարհային պարտավորությունները վերածել կոնկրետ արդյունքների

15:55, 16.10.2026
Երևանում կայացած Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովում ուշադրություն հրավիրեցի Վրաստանի հարուստ բնական ժառանգության վրա, – այս մասին սոցիալական X ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը նշում է, որ Վրաստանի իշխանությունների նպատակն է կենսաբազմազանության պահպանման գլոբալ հանձնառությունները մինչև 2030 թվականը վերածել կոնկրետ արդյունքների։
«Եվս մեկ անգամ հաստատեցի մեր պատրաստակամությունը՝ պաշտպանելու էկոհամակարգերը և նպաստելու կայուն զարգացմանը։ Մեր նպատակն է կենսաբազմազանության պահպանման գլոբալ հանձնառությունները մինչև 2030 թվականը վերածել կոնկրետ արդյունքների», – նշում է վարչապետը։

Նմանատիպ