Իրակլի Կոբախիձե. Երեք օր առաջ Ջո Բայդենի կողմից ընդունելության հրավեր ուղարկեցին, հետո չեղարկվեց, ինչը լուրջ չէ, դա մի տեսակ մարդասիրական ակտ էր հօգուտ ընդդիմության
Իրակլի Կոբախիձե. Երեք օր առաջ Ջո Բայդենի կողմից ընդունելության հրավեր ուղարկեցին, հետո չեղարկվեց, ինչը լուրջ չէ, դա մի տեսակ մարդասիրական ակտ էր հօգուտ ընդդիմության

«Հրավերն ուղարկվել է երեք օր առաջ, այնուհետև այն չեղարկվել է, ինչն անլուրջ է»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Նյու Յորքում վրացի լրագրողներին՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընդունելության հրավերի չեղարկման մասին հարցին։

Ըստ վարչապետի՝ սա յուրատեսակ մարդասիրական ակտ էր հօգուտ ընդդիմության, թեև ընդդիմության համար էլ գործնական ազդեցություն չի ունենա։

«Սրա վերաբերյալ հատուկ մեկնաբանություն անել չեմ կարող։ Լուրջ չէ, երեք օր առաջ հրավեր ուղարկեցին, հետո չեղարկվեց։ Դա մի տեսակ մարդասիրական ակտ էր հօգուտ ընդդիմության, թեև ընդդիմության համար էլ գործնական ազդեցություն չէր ունենա։ Ինձ համար դժվար կլինի ավելի շատ մեկնաբանել այս թեման»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։