Իրակլի Կոբախիձե - Երեկ 12 նախարարներ նշանակվեցին իրենց պաշտոններում՝ այսպիսով ավարտեցինք ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը, դեկտեմբերի 14-ին տեղի կունենան Վրաստանի նախագահի ընտրությունները

Երեկ 12 նախարարներ նշանակվեցին իրենց պաշտոններում՝ այսպիսով ավարտելով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, որից հետո բոլոր սահմանադրական մարմինները կհամալրվեն վրաց ժողովրդի մեծամասնության կամքի համաձայն։

«Տեղեկացնում եմ, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ՝ այսպիսով ավարտեցինք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձեւավորումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան Վրաստանի նախագահի ընտրությունները, որից հետո բոլոր սահմանադրական մարմինները կհամալրվեն վրաց ժողովրդի մեծամասնության կամքի համաձայն»,- ասել է վարչապետը։