Իրակլի Կոբախիձե. Երբ որևէ եվրոպական կառույց փորձում է ճնշում գործադրել ընթացող դատավարության վրա, սա ինքնին մտահոգիչ է, բոլորը պետք է հարգեն դատարանի անկախությունը
Երբ դատավարություն է ընթանում, և որևէ կոնկրետ եվրոպական հաստատություն փորձում է ազդեցություն և ճնշում գործադրել, սա ինքնին մտահոգիչ է,- լրագրողներին նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով ԵՄ ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ բոլորը պետք է հարգեն դատարանի անկախությունը, օրենքի գերակայությունը և ինստիտուտների անկախությունը։
«Սա քաղաքական ճնշման փորձ է։ Բոլորը պետք է հարգեն դատարանի անկախությունը, օրենքի գերակայությունը և ինստիտուտների անկախությունը։ Երբ դատավարություն է ընթանում, և որևէ կոնկրետ եվրոպական հաստատություն փորձում է ազդեցություն և ճնշում գործադրել, սա ինքնին մտահոգիչ է։ Այս ամենը հակասում է եվրոպական արժեքներին, ինչը շատ ցավալի է», – ասել է վարչապետը։